ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած 6 զինծառայողներից 1-ը դուրս է գրվել, 2-ը վերականգնողական արձակուրդում են. ՊՆ. News.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից մեկը դուրս է գրվել, 2-ը գտնվում են վերականգնողական արձակուրդում, 3-ը տեղափոխվել են բաժանմունք եւ ստանում են համապատասխան բուժում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանք է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին եւ կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular