ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ԿՀՎ-ն փորձել է գունավոր հեղափոխություն կազմակերպել Ադրբեջանում․ ՉԺՀ-ի զեկույց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) կանգնած է մեծ թվով «գունավոր հեղափոխությունների» հետևում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ադրբեջանում, ասվում է Չինաստանի արտակարգ իրավիճակների՝ համակարգչային վիրուսների հարձակումների արձագանքման ազգային կենտրոնի և «360» ընկերության զեկույցում։

«Երկար ժամանակ ԿՀՎ-ն գաղտնի կազմակերպում է «խաղաղ փոփոխություններ» և «գունավոր հեղափոխություններ», ինչպես նաև լրտեսություն և տեղեկության գողություն»,- ասվում է զեկույցում։

Զեկույցի հեղինակները պնդում են, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություններ կազմակերպել Ադրբեջանում, Լիբանանում, Մյանմայում, Իրանում, Բելառուսում և այլն։ Ըստ նրանց՝ ԿՀՎ-ն կանգնած է 80-ականների չեխոսլովակյան «Թավշյա հեղափոխության», 2003 թվականի վրացական «Վարդերի հեղափոխության», Ուկրաինայում «Նարնջագույն հեղափոխության», Ղրղզստանի «Կակաչների հեղափոխության», «Արաբական գարնան» հետևում, երկրորդ գունավոր հեղափոխությունը Ուկրաինայում և «Արևածաղկի շարժումը» Թայվանում։

«Վիճակագրության համաձայն՝ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԿՀՎ-ն տապալել է կամ փորձել է տապալել օրինական կառավարություններն ավելի քան 50 երկրներում՝ անկարգություններ առաջացնելով դրանցում»,- ասվում է զեկույցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular