ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


21-ամյա տղան 8 մարդ է սպանել, կան վիրավորներ․ հարևանները մանրամասներ են պատմում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

8 մարդու սպանության մեջ կասկածվողի հարևանները նրան բնութագրել են որպես «խնդրահարույց» երիտասարդի: Այս մասին հաղորդում է Սերբիայի հեռուստատեսությունը։

Ըստ ԶԼՄ-ների՝ ուրբաթ գիշերը զոհվել է ութ մարդ, 13-ը՝ վիրավորվել, սպանության մեջ կասկածվում է 21-ամյա Ուրոշ Բ.-ն, ով ավտոմեքենայից շարժվելիս ավտոմատներից կրակ է արձակել քաղաքցիների ուղղությամբ։

Ենթադրվում է, որ երիտասարդը տեղի դպրոցի բակում վիճաբանել է իր հասակակից ոստիկանի հետ։ Դրանից հետո կասկածյալը տանից վերցրել է հրազենը և կրակել իրեն «նեղացնողին» և նրա քրոջը

Ականատեսների խոսքով՝ երբ նա կրակ է բացել, վերջիններս նստարանին նստած զրուցելիս են եղել։

Նրանց հետ տուժել են նաև մոտակայքում գտնվողները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular