ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պակիստանում հարձակվել են դպրոցի վրա. կան զոհեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պակիստանում հարձակվել են դպրոցի վրա, ինչի հետևանքով կան պանված ուսուցիչներ:

Պակիստանի հյուսիս-արևմուտքում, դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն յոթ ուսուցիչ է մահացել. հայտնում է Al Jazeera-ն։ Դա տեղի է ունեցել հերթական հարձակումից անմիջապես հետո, որի ժամանակ մեկ այլ ուսուցիչ սպանվել է: Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել Աֆղանստանի հետ սահմանի մոտ գտնվող Պարաչինար քաղաքի մոտ (Քուրրամի շրջան):

Reuters-ը գրում է, որ հրաձգության հետեւանքով զոհվել է չորս ուսուցիչ եւ դպրոցի երկու աշխատակից։ Նրանք բոլորը շիա մահմեդականներ էին։ Նախկինում գնդակահարված ուսուցիչը սուննի մահմեդական է։ Al Jazeera-ն, հղում անելով Globo հեռուստաընկերությանը, գրում է, որ երկու միջադեպերի արդյունքում զոհվածները շիաներ են։

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ առայժմ ստույգ տեղեկություններ չկան հարձակման դրդապատճառների մասին.

«Մենք հետաքննություն ենք սկսել, բայց պատճառների մեջ դեռ վստահ չենք», - ասել է ներկայացուցիչը։

Տեղական իշխանությունները Reuters-ին հայտնել են, որ դեռևս պարզ չէ, թե «արդյո՞ք երկրորդ միջադեպը արձագանք էր առաջինին»: Գործակալությունը նշում է, որ Քուրրամ թաղամասում բնակչության մեծամասնությունը շիաներ են, որոնց վրա հաճախ հարձակվում են թալիբան շարժման սուննի խմբավորումները։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular