ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 68 դեպք. Գրանցվել է 4 ավտովթար, 7 մարդ վիրավորվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 4-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման` 11, անձնական ունեցվածքի գողության` 10, խարդախության և ֆիզիկական ներգործության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու, ընտանեկան բռնության և աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 2, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular