ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերբիայի նախագահը կառավարությանն առաջարկել է վերադարձնել մահապատիժը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ազգին ուղղված ուղերձում հայտարարել է, որ կոչ է արել կառավարությանը վերադարձնել մահապատիժը:

«Ես վարչապետ Անա Բրնաբիչին առաջարկել եմ վերադարձնել մահապատիժը, սակայն նա եւ կառավարությունը դեմ են, քանի որ այդ ժամանակ մենք Բելառուսի հետ միակը կլինեինք Եվրոպայում, որտեղ մահապատիժ է սահմանվում»,-պատմել է Վուչիչը: Նա կարծում է, որ երկիրը չի կարող գնալ դրան «ոչ այնքան խելացի» կոնվենցիաների պատճառով։

Քաղաքական գործիչը նման հայտարարություն է արել մայիսի 5-ի գիշերը Բելգրադի մերձակա գյուղում տեղի ունեցած ողբերգության ֆոնին: Կասկածյալը՝ 21-ամյա Ուրոշ Բ․-ն, տեղի դպրոցի բակում վիճաբանել է ոստիկանի հետ, որից հետո տնից զենք է վերցրել ու գնդակահարել իրավապահին ու նրա քրոջը: Այնուհետեւ նա շարունակել է կրակոցները հարեւան Շեպշին գյուղում, որտեղ փորձել է թաքնվել ոստիկանությունից։ Արդյունքում զոհվել է 8 մարդ, եւս 13-ը վիրավոր է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular