ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան մեկ հարցում ունեն համաձայնություն՝ թույլ չտալ, որ ԱՄՆ-ն մուտք գործի այս տարածաշրջան. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս ամբողջը տեղի է ունենում Հարավային Կովկասում ներկայություն ապահովելու, մրցակիցներին դուրս մղելու համար: յս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նախօրեին ավարտված բանակցություններին:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան ունեն իրա հետ հակասություններ, ինչը բնական է, բայց մեկ հարցում ունեն համաձայնություն՝ թույլ չտալ, որ ԱՄՆ-ն մուտք գործի այս  տարածաշրջան եւ դառնա խաղացողներից մեկը:

Պատահական չէր, որ հենց բանակցությունների ժամանակ արգելեցին հայկական ավիաընկերությունների թռիչքը Թուրքիայի տարածքով: Դա հենց մեսիջն էր, որ Թուրքիան այդ բանակցություններին դեմ է»,-ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, որ բանակցությունները Վաշինգտոն տանելը բավականին դժվար գործընթաց է եղել. «Դա անելիս չեմ կարծում, թե Թուրքիային հարցրել են: Նաեւ ՌԴ-ից համապատասխան  հայտարարություններ են հնչել հենց բանակցությունների ժամանակ, որ միակ  հնարավոր տարբերակը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է՝ ՌԴ-ի միջնորդությամբ: Այսինքն առանց ՌԴ-ի այստեղ չեն կարող հարցեր լուծվել, ԱՄՆ-ն չի կարող մուտք գործել:

Սրա իմաստը շատ պարզ է՝ սեպ խրել Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, որպեսզի Հայաստանը Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, ռուս խաղաղապահները հեռանան այստեղից, իրենք Թուրքիայի միջոցով մտնեն այս տարածք եւ իրենց խնդիրները լուծեն:

Էրդողանի դեպքում դա այնքան էլ հնարավոր չէ, բայց ԱՄՆ-ի քաղաքականության իմաստն այն է, որ հետագայում Թուրքիան  կփոխի իր քաղաքականությունը, նաեւ այդ երկրի ղեկավարությունը կփոխվի: Այդ առումով Թուրքիայի ընտրությունները շատ կարեւոր են»,-ընդգծեց Ստեփան Դանիելյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular