ԱՀԿ-ն չեղարկել է COVID-19-ի համաճարակի կարգավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19-ի համաճարակի կարգավիճակը չեղարկվել է։ ԱՀԿ-ն 2020 թվականի հունվարի 30-ին արտակարգ դրություն էր հայտարարել՝ կապված աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ, իսկ մարտի 11-ին հայտարարվել էր համաճարակ։
«2020 թվականից ի վեր պաշտոնապես շուրջ 7 միլիոն մարդ է մահացել COVID-19-ից, սակայն իրական թվերը շատ ավելին են։ Խոսքը առնվազն 20 միլիոն մահացածների մասին է։ Բժիշկները, կառավարության միջոցները, ինչպես նաև մարդիկ, ովքեր որոշեցին անձնական զոհաբերություններ անել հանուն հանրային անվտանգության, օգնեցին հաղթահարել համաճարակը», - ճեպազրույցի ժամանակ ասաց Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Գեբրեյեսուսը հայտարարել է «համաճարակի ավարտի մասին»։ Մինչդեռ, ըստ նրա, որոշումը չի նշանակում, որ կորոնավիրուսը դադարել է վտանգ ներկայացնել։