ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը և Հայաստանի մյուս «VIP-անձինք» չեն կարողանա թռչել Թուրքիայի վրայով․ Չավուշօղլու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ օդանավի համար դեպի երրորդ երկրներ թռիչքները։ Այս մասին 24TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ էին անում, հիմա փակել ենք, VIP-անձանց համար էլ ենք փակել, թող մեզնից չնեղանան, Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել։ Միայն Հայաստանի խորհրդարանի նախագահն է եկել ՍԾՏՀ ԽՎ-ի (Անկարայում) նիստին, մենք հյուրընկալել ենք գագաթնաժողովը, հետևաբար, կազմակերպության անդամի համար [օդային տարածքը] փակելն անհնար էր»,- ասել է Չավուշօղլուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular