ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՄԱՅԻՍԻ). «Միլիոնների երթը», Հռոմի գրավումը, 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Անտիգուա՝ Աշխատանքի օր, Վրաստան և Բուլղարիա՝ Սուրբ Գեորգի օր և Ոստիկանության օր, Լիբանան, Սիրիա և Գաբոն՝ Զոհերի հիշատակի օր, ԱՄՆ՝ Բուժքույրերի օր, Ֆիլիպիններ՝ Սխրանքի օր։

ՀԱՅ - ՀԱՅԱՍՏԱՆ

1903 - ծնվել է գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան)։ 1

912 - վախճանվել է ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Եփրեմ Խանը։

1940 - վախճանվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբել յանը։

1948 - ծնվել է քանդակագործ Լևոն Վարդանյանը։

1959 - վախճանվել է դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը:

1991 - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանել են 18 ոստիկանի։

2005 - տեղի է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան նոր շենքի բացումը:

2008 - Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

2012 - Հայաստանում տեղի են ունեցել 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ։

2013 - անցկացվել են Երևանի ավագանու ընտրություններ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ ավագանի են անցել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև Երևան» դաշինքը։

2021 - Լատվիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2022 - «Դիմադրություն» շարժման կանանց երթ է տեղի ունեցել Երևանում:

ԱՇԽԱՐՀ

319 - առաքյալի հավասարեցված սուրբ Նինոն կնքել է Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին, ուղղափառությունը դարձել է Վրաստանի պաշտոնական կրոն։

1312 - Վիեննայի համաժողովը համաձայնություն է տվել Հռոմի պապի՝ խաչակրաց արշավանք իրականացնելու առաջարկին։

1527 - աշխատավարձ չստանալու արդյունքում ապստամբած գերմանացի լանդսկինխները գրոհով գրավել են Հռոմը և կողոպտել այն, Հռոմի պապ Կլիմենտ 7-րդին հաջողվել է փրկվել փախուստով։

1626 - հոլանդացի գաղութարար Պետեր Մինյոյտը 25 դոլար արժողությամբ զարդերով հնդկացիներից գնել է Մանհեթենը, որը հետո 1664 թվականին գրավել են անգլիացիները և ստեղծել Նյու Յորք քաղաքը։

1758 - ծնվել է Մեծ ֆրանսիական հեղափոխության հանրահայտ գործիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիերը։

1833 - ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին պողպատե գութանը։

1835 - լույս է տեսել ամերիկյան «Նյու Յորք Ջերալդ» թերթի առաջին համարը։

1840- Անգլիայում շրջանառության մեջ է մտել առաջին փոստային նամականիշը՝ «Սև պեննին»։ 1856 - ծնվել է բժիշկ, հոգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը։ 1856 - ծնվել է Արկտիկայի ամերիկացի հետազոտող, ծովակալ Ռոբերտ Էդվին Պիրին, որը առաջինն է շնասահնակով հասել Հյուսիսային բևեռ։

1872 - Անգլիայում հիմնադրվել է Ֆուտբոլի գավաթը։

1890 - մորմոնների եկեղեցին հրաժարվել է բազմակնությունից։

1902 - տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը. Բենգալ յան ծոցում ցիկլոնի հետևանքով խորտակվել է անգլիական «Կամորտա» նավը, որի արդյունքում զոհվել է մոտ 655 մարդ։

1908 - Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսել են թռիչքներ իրականացնել աերոպլանով։

1910 - Գեորգի 5-րդը դարձել է Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքա։

1914 - Բրիտանիայի լորդերի պալատում մերժվել է կանանց ընտրության իրավունք տալու նախագիծը։

1915- ծնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան Օրսոն Ուելսը։

1918 - ավարտվել է Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։

1937 - Նյու Յորքի մոտ՝ Լեյկհորսթում աղետի է ենթարկվել գերմանական «Հինդերբուրգ» դիրիժաբլը։

1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Ցասումի ողկույզներ» վեպի համար։

1941 - Ստալինը դարձել է ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ։

1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օղակված Լենինգրադի «Դինամո» ստադիոնում տեղի է ունեցել ֆուտբոլային խաղ։

1953 - ֆիլադելֆիացի վիրաբույժ Ջոն Գիբբոնը առաջին անգամ սրտի բաց վիրահատության ժամանակ հաջողությամբ փորձարկել է «արհեստական սիրտ-թոք» սարքը։

1961 - ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ջորջ Քլունին։

1986 - ԽՍՀՄ-ում պաշտոնապես հայտարարվել է Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասին։

1992 - վախճանվել է ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Մառլեն Դիտրիխը:

1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը մասնակցել են Ֆրանսիան և Անգլիան կապող Լա Մանշ նեղուցի տակով անցնող թունելի հանդիսավոր բացմանը։

2001 - պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը մտել է մզկիթ։

2012 - Ռուսաստանում տեղի է ունեցել «Միլիոնների երթը», որի արդյունքում առաջացել է «Ճահճային գործը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular