ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալային դեպք՝ ՀՀ-ում. հայրը հայտնում է, որ իր նորածնին վաճառել կամ տվել են ուրիշի, իսկ իրենց ասել են, որ երեխան մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սկանդալային դեպք՝  ՀՀ-ում. հայրը հայտնում է, որ իր նորածնին վաճառել կամ տվել են ուրիշի, իսկ իրենց ասել են, որ երեխան մահացել է:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 3-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Վարդան Պ.-ն, ով հայտնել է, որ 2011 թվականի հունվարի 5-ին իրենց  նորածին որդուն՝ Նարեկ Պ.-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնի ծննդատնից մի քանի օր անց տեղափոխել են Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժշիկների մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով հունվարի 19-ին իրենց հայտնել են, որ երեխան մահացել է, սակայն չեն թույլատրել տեսնել երեխայի դին և անհրաժեշտ որևե փաստաթուղթ չեն տրամադրել:  

Այս տարվա մարտի 1-ին, Վարդան Պ․-ն դիմել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց և պահանջել է, որ իրեն տրամադրեն երեխայի մահվան վերաբերյալ փաստաթղթերը, սակայն իրեն տրամադրել են միայն մատյանի պատճենը, և բանավոր հայտնել են, որ հիվանդության էպիկրիզի և պատմության վերաբերյալ փաստաթղթերը չկան, ինչից ելնելով՝ ինքը կասկածներ ունի, որ երեխային վաճառել են կամ տվել մեկ ուրիշի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնից Վարդան Պ.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular