ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները նշել են սեքսի հետ կապված 11 խնդիրներ, որոնք ամուսնալուծությունների պատճառ են դառնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է պարզել, թե սեքսի հետ կապված հատկապես որ խնդիրները կարող են հարաբերությունների խզման պատճառ դառնալ, փոխանցում է Informing–ը։

Մասնագետները հարցում են իրականացրել մի քանի հազար զույգերի շրջանում՝ նրանց սեռական կյանքի խնդիրները պարզելու նպատակով։ Պարզվել է, որ սեքսի հետ կապված թե տղամարդկանց , թե կանանց խնդիրները կարող են նպաստել հարաբերությունների խզմանը։

Նման խնդիրներից մեկը կարող է լինել  օրգազմ զգալու անհնարությունը ու դրա հետ կապված դեպրեսիան։ Նաեւ սեռական ցանկության հիպոակտիվ խանգարումը։ Նման մարդիկ սեռական թույլ երեւականություն ու սեքսի հանդեպ պասիվություն են դրսեւորում։ Բաժանման պատճառ կարող է դառնալ նաեւ սեռական զզվանք կոչվող խնդիրը, երբ սեքսը մարդու մոտ միայն բացասական զգացմունքներ է առաջացնում։

Զույգերը բաժանվում են նաեւ այն դեպքերում, երբ զուգընկերներից մեկը տառապում է սեքսի ժամանակ առաջացող քրոնիկ ցավերից։

Կանանց համար ամենաանախորժ խնդիրներից մեկն էլ վագինիզմն է։ Եթե այն առաջանում է, հեշտոցի մկանները սկսում են ակամա կրճատվել։ Կա նաեւ վուլվար վեստիբուլիտ կոչվող խնդիր, որի ժամանակ կինը ցավ է զգում, երբ դիպչում են նրա սեռական օրգաններին։ Ինտիմ կյանքի վրա բացասաբար է ազդոմ նաեւ դիէսթետիկ վուլվոդինիան, որի դեպքում կին ը հեշտոցի ներսում ցավ է զգում։

Ամուսնալուծությոնը հնարավոր է նաեւ, եթե տղամարդը էրեկտիլ դիսֆունկցիա ունի կամ սերմնազատման հետ կապված այլ տարատեսակ խնդիրներ։

Հետազոտության հեղինակները նշում են, որ նմանատիպ խնդիրների դեպքում պետք է ոչ թե ապահարզանի դիմել, այլ մասնագետի։ Այդ խնդիրների մեծ մասը հնարավոր է բուժել։ Բացի դրանից այդ խնդիրները կարող են հուշել ավելի լուրջ հիվանդությունների մասին, այնպես որ այդ առումով բժշկին ժամանակին դիմելը կօգնի պահպանել թե առողջությունը, թե ընտանիքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular