ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները կանցկացնեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն այս ամիս պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները կանցկացնեն՝ մարտական հրաձգությամբ, իրենց դաշինքի 70 եւ Հարավային Կորեայի զինված ուժերի ստեղծման 75-ամյակի առիթներով, տեղեկացրել է Yonhap-ը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։

Նախարարության տվյալներով՝ դաշնակիցները մայիսի 25-ից մինչեւ հունիսի 15-ը հինգ զորավարժություն կանցկացնեն Փոչհոնի Seungjin Fire Training Field զորադաշտում՝ Սեուլից 52 կիլոմետր հյուսիս-արեւելք։

Զորավարժություններն ամենամեծն են լինելու իրենց տեսակի մեջ, եւ սպասվում է, որ դրանց կմասնակցեն սպառազինությունների ժամանակակից համակարգեր, ներառյալ F-35A սթելս-կործանիչներ, AH-64 Apache մարտական ուղղաթիռներ, K2 տանկեր եւ Chunmoo համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

1977-ից սկսած՝  իրականացվել է կրակային հզորության ցուցադրման ավելի քան 10 նման զորավարժություն, ներառյալ համատեղ եւ միայն Հարավային Կորեայի զորավարժությունները։

Վերջին զորավարժությունները կայացել են 2017թ., դրանց մասնակցել են 48 հարավկորեական եւ ամերիկյան ստորաբաժանում եւ ավելի քան 2 000 զինծառայող։

Նշանավոր ամսաթվի հանդիսությունների ծրագրի շրջանակում Հարավային Կորեան այս տարի սեպտեմբերի վերջին կիրականացնի նաեւ Զինված ուժերի օրվա արարողություն՝ ԱՄՆ Կորեական ուժերի մասնակցությամբ։

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն ստորագրել են փոխադարձ պաշտպանության պայմանագիրը՝ դաշինքի հիմնարար փաստաթուղթը, 1953թ. հոկտեմբերին, Կորեական պատերազմի ավարտից հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular