ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023թ. առաջին եռամսյակում ՌԴ քաղաքացիություն է ստացել 106 հազ. օտարերկրացի, որոնցից 8,9 հազարը՝ ՀՀ քաղաքացիներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023թ. առաջին եռամսյակում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 106 հազար օտարերկրացի, որոնց մեծ մասը Տաջիկստանի բնակիչներ են, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ-ին։

ՆԳՆ կայքում հրապարակված՝ 2023թ. հունվար-մարտի միգրացիոն իրավիճակի վիճակագրության համաձայն՝  Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու որոշում է ընդունվել Տաջիկստանի 44,8 հազար բնակչի վերաբերյալ։

Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են (22 հազար)։

Նշված ժամանակաընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել նաեւ Հայաստանի (8,9 հազար), Ղազախստանի (6,9 հազար), Ղրղըզստանի (5,4 հազար), Ուզբեկստանի (4,6 հազար), Ադրբեջանի (3,7 հազար), Մոլդովայի (3 հազար), Բելառուսի (2,3 հազար) եւ Թուրքմենստանի (912) քաղաքացիներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular