ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրի» պայքարը Մանե Թանդիլյանի պաստառների դեմ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանություններն անընդհատ ցույց են տալիս իրենց վախերը «Ապրելու երկիր» կուսակցությունից և Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության հնարավոր թեկնածու Մանե Թանդիլյանից։

Նախօրեին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղպայմանագրի» պատգամավորները իրենց մտահոգությունն ու «վրդովմունքն» են արտահայտել Երևանում Մանե Թանդիլյանի պաստառների թվի ավելացումից։

Վահագն Ալեքսանյանը նույնիսկ հայտարարել է, թե «Ապրելու երկիրը» իրավունք չունի խոսել մրցակցային առավելությունների մասին, քանի որ Թանդիլյանի պաստառների ծավալն ու քանակն այնքան է, որ նախորդ ընտրություններին մեկ էլ Տիգրան Արզաքանցյանն էր ունեցել։ Լրագրողները «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ զրույցում նշել են, թե քննադատություն կա մայրաքաղաքում նրա պաստառների հետ կապված։

«Ապրելու երկրի» ներկայացուցիչը ծաղրել է «Քաղպայմանագրին»՝ նշելով, թե հետաքրքիր է, որ իր նկարները պիտի մրցակցային առավելություն տան «Քաղպայմանագրի» հանդեպ, նույնն է, թե ասել՝ ես երբ փողոցում քայլեմ, մարդկանց տեսնում եմ, բարևում եմ, մրցակցային առավելություն է, եթե այդպես են ընկալում, քավ լիցի, այսինքն ամսագրին տված մի հարցազրույցը, եթե իրենց համար այդքան սարսափ է առաջացնում, ինչ կլինի, երբ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական քարոզարշավ սկսվի՝ համապատասխան թիմով և առաջնորդությամբ։

«Ընդամենը այս տրամաբանությամբ պիտի արձանագրենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության գոյությունը ինքնին մրցակցային առավելություն է «Քաղաքացիական պայմանագրի» հանդեպ»,- նշել է Մանե Թանդիլյանը։ Թերևս առաջին հայացքից չնչին համարվող այս դեպքը վկայում է, որ «Քաղպայմանագիր»-ն այլևս կորցնում է հավասարակշռությունը և, «Ապրելու երկիր» կուսակցության դեմ այլ հակաքարոզչական հնարքներ չգտնելով, կախվում է փրփուրներից, ինչն առաջին հերթին վկայում է հենց Նիկոլ Փաշինյանի և Նրա կողմնակիցների վախերի մասին։

Կարինե Բեգլարյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular