ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ողորմելի արդարացումները թուրքերի առջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում «Նեմեսիս» արձանի տեղադրման փաստը կարծես հանգիստ չի տալիս թուրքերին, որոնք այդ հանգամանքն օգտագործում են իրենց քաղաքական շահերն առաջ մղելու համար, իսկ Փաշինյանն ու իր իշխանության տարատեսակ ներկայացուցիչներ ծամածռվում են թուրքերի առջև, անդադար ներողություններ խնդրում, նաև հուշարձանի տեղադրման փաստն օգտագործում ներքաղաքական իրավիճակում սեփական կուսակիցների դեմ։

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, թե Թուրքիան նույնիսկ Հայաստանի VIP-անձանց ինքնաթիռների համար է փակել երրորդ երկրներ թռչելու հնարավորությունը, այդ թվում Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ 1 ինքնաթիռի համար։ «Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ էին իրականացվում, հիմա մենք փակել ենք, փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար, միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն էր գալիս ՍՏԾՏՀ ԽՎ նիստին Անկարայում, մենք ընդունում ենք գագաթաժողովը, ուստի անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել էր Չավուշօղլուն։

Ինքը՝ Ալեն Սիմոնյանը երեկ ճեպազրույց է տվել, ասել, թե հուշարձանի հարցը քննարկել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հետ։ Սիմոնյանն արդարացել է, թե որոշումը կայացվել է ՏԻՄ մարմիններում և չի ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում, կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտաքին գործերի նախարարի կողմից, ցանկության դեպքում միշտ կարելի է առիթներ և պատճառներ գտնել հարաբերությունները վատացնելու,- նշել է Ալեն Սիմոնյանը։

Հուշարձանի տեղադրմանը Պրահայում անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը, հայտարարել, թե կառավարությունը չի «Նեմեսիսի» արձանը տեղադրելու որոշումը կայացրել, և ժողովրդավարության ամենամեծ թերություններից մեկն այն է, որ կառավարության ղեկավարը բոլորին չէ, որ վերահսկում է։ «Այո՛ մեր թիմն է, բայց ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- նշել է Փաշինյանը։

Իհարկե, իրավիճակը կարող է հարթվել կամ՝ ոչ, սակայն այն ողորմելի տեսարանը որ բեմադրում են Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, ոչ միայն ուղղված է Թուրքիային, այլև Երևանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածու Տիգրան Ավինյանի դեմ։ Վերջինս էր համարձակվել, գնալ և մասնակցել արձանի բացմանը, ուստի և հրաշալի առիթ է դարձել գործող իշխանությունների համար Ավինյանի դիրքերը թուլացնելու, նրան ՀՀ շահերի դեմ գործողություների մեջ մեղադրելու համար։ 

Սամվել Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular