ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան փափուկ ուժը՝ գործի մեջ. ԱՄՆ-ը հսկա գումարներ է ներդնում հայկական մեդիաոլորտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, ինչ չի անում Ռուսաստանը շատ ավելի լավ և կազմակերպված իրականացնում է ԱՄՆ –ն Հայաստանում։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը հայտնել է Հայաստանի մեդիաոլորտում 17,3 միլիոն դոլար ներդնելու մասին։

Նախօրեին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ընդունելությանը, դեսպան Քրիսթինա Քվինը ընդգծել է ազատ մամուլի դերակատարումը ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներին իրազեկելու և կառավարության ու իշխանությունների հաշվետվողականության ապահովման հարցում և նշել ներդրման մասին։

Այդ գումարից միայն 2,2 միլիոն դոլարն է ուղղվելու լրագրողական փորձի փոխանակման ծրագրի իրականացմանը և լրագրողական կրթության մագիստրոսական ծրագրի ձևավորմանը Հայաստանում։ Մնացած 15 միլիոն դոլարի ծախսման ուղղությունների մասին դեսպանն այդպես էլ չի ասել։ Թերևս այդ գումարի ծախսման ուղղության վրա լույս է սփռում այս տարվա մարտին «ԱՄՆ ՄԶԳ մեդիա» ծրագիր Հայաստանում նախագիծը։ Ամերիկյան գործակալությունը 15 միլիոն դոլարի համաձայնագիր է ստորագրել ամերիկյան «Internews Network» կազմակերպության հետ, որն աշխատելու է մեդիանախաձեռնությունների կենտրոնի Երևանի մամուլի ակումբի և այլ հասարակական կազմակերպությունների հետ։

Ըստ էության, այս կերպ ԱՄՆ-ն Հայաստանում շարունակում է զարգացնել փափուկ ուժի իր քաղաքականությունը, հատկապես օգտվելով Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի զգալի աղճատման փաստից, փորձում է նաև հանրային հարթակներում բարձրացնել Արևմուտքի դերը և նշանակությունը, ուստի և հսկայական գումար է ներդրվելու Հայաստանում սեփական լրատվամիջոցների, նաև մամուլի այլ միջոցների միջոցով հակառուսական քարոզչություն տանելու և արևմտամետ գաղափարներ գեներացնելու ուղղությամբ։

Սա չափազանց կարևոր մի հանգամանք է, որը լրջագույն ազդեցություն է ունենալու։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բազմաթիվ լրատվամիջոցների արդեն արվել, կամ առաջիկայում առաջարկ են անելու աշխատել անմիջապես դեսպանատան և կոնկրետ հասարակական կազմակերպությունների վերահսկողության ներքո, գրանտներ են տրամադրելու, փոխարենը՝ առաջին և կարևոր պայմանը լինելու է Հայաստանում Ռուսաստանի դեմ հակաքարոզչությունը։ 

Մելինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular