ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը՝ ընտրություններում Թրամփի հաղթանակի հնարավորության մասին. մենք դա թույլ տալ չենք կարող

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենըը MSNBC հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ չի կարելի թույլ տալ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի ընտրություններում։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս ընտրություններում նորից նախագահ դառնա այն նույն մարդը, որը նախագահ էր չորս տարի առաջ»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը նաեւ պատասխանել է այն հարցին, թե ինչու պետք է ընտրողները քվեարկեն իր օգտին՝ տարիքի առումով։

«Որովհետեւ ես չափից շատ իմաստություն եմ ձեռք բերել եւ ավելին գիտեմ, քան մարդկանց ճնշող մեծամասնությունը,- ասել է Բայդենը։- Եվ ես ավելի փորձառու եմ, քան որեւէ մեկը, ով երբեւէ առաջադրվել է այս պաշտոնին։ Եվ ես կարծում եմ, որ ես ապացուցել եմ, որ արժանի եմ, ինչպես նաեւ ապացուցել եմ իմ արդյունավետությունը»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular