ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում «Իսլամական պետության» հետ կապի մեջ կասկածվող օտարերկրացու են ձերբակալել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում ձերբակալվել է օտարերկրյա պետության քաղաքացի, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Պետական անվտանգության ծառայությանը: Հատուկ գործողության ընթացքում առգրավվել է սարքը, որի վրա եղել են ԱՄՆ-ի եւ եվրոպական մայրաքաղաքների ռազմավարական օբյեկտների արբանյակային լուսանկարներ, ասել է Հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Բաչո Մգելաձեն: «Գործողության շրջանակներում բացահայտվել են ահաբեկչական կազմակերպության հետ շփված անձինք, կապի ձեւերը, մեթոդներն ու հետաքրքրությունների ոլորտները, ինչպես նաեւ Վրաստանի սահմաններից դուրս հարձակման հնարավոր օբյեկտները»,-ասել է ՊԱԾ բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքով՝ վրացական կողմն այդ մասին տեղեկացրել է արտասահմանյան գործընկերներին եւ փոխանցել ստացված տեղեկատվությունը։

Մգելաձեն կտրականապես հերքել է արտասահմանյան ԶԼՄ-ներում շրջանառվող ենթադրություններն այն մասին, որ Վրաստանի տարածքը կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից ուսումնական բազաներ ստեղծելու համար: «Վրաստանը մնում է միջազգային հակաահաբեկչական համակարգի հուսալի գործընկերներից մեկը»,-ասել է ՊԱԾ ներկայացուցիչը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular