ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը հեռակա կարգով շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագավորին եւ թագուհուն՝ գահակալման կապակցությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը շնորհավորել է թագավոր Չառլզ III-ին եւ թագուհի Կամիլային գահակալման կապակցությամբ՝ նշելով «ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ամուր բարեկամությունը»։

Բայդենը, որը ներկա չի եղել Լոնդոնում կայացած արարողությանը, Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում երկու երկրների հարաբերություններն անվանել է «ուժի աղբյուր մեր երկու ժողովուրդների համար»։

Նրա փոխարեն ԱՄՆ-ն ներկայացրել է առաջին տիկին Ջիլ Բայդենը։ Նախագահը գրել է, որ հպարտ է, որ Ջիլ Բայդենը կարողացել է ներկա գտնվել այդ պատմական իրադարձությանը:

Ավելի վաղ MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը հայտնել է, որ հուլիսին կհանդիպի նոր միապետի հետ՝ մասնավորապես քննարկելու շրջակա միջավայրի թեման։

«Մենք պատրաստվում ենք մեկնել Եվրոպա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, եւ ես ասել եմ Չառլզին, որ կանգ կառնեմ վերադարձի ճանապարհին, որպեսզի քննարկենք էկոլոգիան»,-ասել է Բայդենը։

ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 11-ին եւ 12-ին Վիլնյուսում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular