ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Պրիլեպինի դեմ մահափորձի համար պատասխանատու է ԱՄՆ-ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գրող Զախար Պրիլեպինի դեմ մահափորձը գաղափարական ընդդիմախոսներին վերացնելու համակարգված մոտեցման հերթական դրսեւորումն է, որը Վաշինգտոնի ջանքերով 2014 թվականից ակտիվորեն սերմանվում է Ուկրաինայում՝ դառնալով Կիեւի ռեժիմի հիմնական ռեֆլեքսը, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

«Այլախոհների վերացման առաջին գործնական քայլերից մեկը դարձել է «Միրոտվորեց» հանցավոր կայքի գործարկումը, որտեղ զետեղվում են այն անձանց անձնական տվյալները, որոնք քննադատում են Ուկրաինայի իշխանությանը։ Դրանից ակտիվորեն օգտվում են մահափորձ կատարողները համապատասխան հանձնարարություն ստանալիս։ Սպանությունները կատարելուց հետո «գնդակահարության ցուցակի» զոհերի լուսանկարներում «վերացման» մասին նշումներ են հայտնվում»,-ասվում է հայտարարության մեջ։

«Այսօր անցանկալի լրագրողների, գրողների, հասարակական գործիչների նկատմամբ իսկական որս է հայտարարված։ 2022 թվականի օգոստոսին Կիեւի ռեժիմի դիվերսանտները նույն եղանակով՝ մեքենայի պայթեցմամբ, հաշվեհարդար են տեսել ռուս լրագրող Դ.Ա.Դուգինայի դեմ, 2023 թվականի մարտին մահափորձ են կատարել «Ցարգրադ» հեռուստաալիքի հիմնադիր Կ.Վ. Մալոֆեեւի դեմ։  Ինքնաշեն պայթուցիկ սարքը սպանության գործիք է դարձել նաեւ ռազմական թղթակից Մ.Յու. Ֆոմինի (Վլադլեն Թաթարսկի) համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր պայթեցվել է Զախար Պրիլեպինի ավտոմեքենան։ Վարորդը մահացել է: Ինքը՝ Պրիլեպինը, վնասվածքներ է ստացել եւ վիրահատվել։ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ հանցագործություն կատարելու մեջ կասկածվողը խոստովանել է, որ աշխատել է ուկրաինական հատուկ ծառայությունների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular