ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԻՊ-ն կարող է Արեւմուտքի երկրներ ուղարկել իր դիվերսանտներին, նախազգուշացնում է ԿՀՎ ղեկավարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԻՊ ահաբեկչական խմբավորումը բավականաչափ դիվերսանտներ ունի, որոնք կարող են տեղափոխվել Արեւմտուտքի երկրներ, նախազգուշացնում է ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հինգշաբթի նա ելույթ կունենա սենատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովում, իսկ նախօրեին Associated Press լրատվական գործակալությունը տարածել էր որոշ մեջբերումներ նրա ողջույնի խոսքից:

«ԻՊ-ում մեծ քանակությամբ զինյալներ կան արեւմտյան երկրներից, որոնց կարող են օգտագործել Արեւմուտքում ահաբեկչություն իրականացնելու համար»,- ասում է Բրենանը: Նա ենթադրում է, որ զինյալները հավանաբար արդեն սկսել են աշխատել այս ուղղությամբ ու ունակ են դրա համար օգտագործել նաեւ Մերձավոր արեւելքից Եվրոպա փախստականների հոսքերը:

Բրենանի կարծիքով ամենակազմակերպված ու վտանգավոր ստորաբաժանումներից մեկը Լիբիայում ԻՊ ստորաբաժանումն է: Միաժամանակ նա համարում է, որ Սինայում ԻՊ ստորաբաժանումը «Եգիպտոսում ամենաակտիվ ահաբեկչական խմբավորումն է դարձել»:

Բրենանը ԻՊ-ն անվանում է վտանգավոր թշնամի, բայց նկատում է առաջընթաց ԱՄՆ ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիայում: Նրա խոսքով «խմբավորումը դեռ հեռու է երկու տարի առաջ՝ խալիֆայության հռչակման ժամանակ հայտարարված նպատակների իրականացումից»:

ԿՀՎ տնօրենը նշում է, որ ԻՊ ֆինանսական հոսքերը ավելի համեստ են դարձել: Չնայած խմբավորումը ամսական տասնյակ միլիոնավոր դոլարներ է ստանում՝ նախեւառաջ իրեն ենթակա տարածքներում բնակիչներից հարկեր հավաքելու ու նավթ վաճառելու հաշվին:

«Ցավոք ԻՊ դեմ պայքարում մեր բոլոր հաջողությունները չեն նվազեցրել խմբավորման հնարավորությունները՝ աշխարհով մեկ ահաբեկչություններ կազմակերպելու հարցում», - ասում է Բրենանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular