ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բանակցություններ կանցկացնեն մայիսի 14-ին Բրյուսելում։ Այս մասին գրում է Financial Times-ը` վկայակոչելով նախապատրաստական աշխատանքների մասին տեղյակ երեք պաշտոնյաների տեղեկատվությունը։

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները, ըստ պաշտոնյաների, քանի որ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր, սա կլինի առաջին անգամը, երբ երկու առաջնորդներն անձամբ կհանդիպեն։ Սրան նախորդել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների լայնածավալ քննարկումները Վաշինգտոնում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ այդ բանակցությունները «շոշափելի առաջընթաց են գրանցել երկարատև խաղաղության համաձայնագրի շուրջ», և որ ինքը կարծում է, որ «համաձայնությունը տեսանելի է, հասանելի»,-գրում է աղբյուրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular