ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւան-Դուբայ չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Շիրազում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«FlyOne Armenia» ընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռը երեկ՝ մայիսի 7-ին, հարկադրված վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ասաց տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Այլ մանրամասներ Անանյանը չհայտնեց՝ նշելով, որ ընկերությունն օրվա ընթացքում հայտարարություն կտարածի։

Ֆեյսբուքյան հարթակում խնդրի մասին ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ օդանավի մեջ ստիպված են եղել սպասել վեց ժամ՝ մինչեւ ինքնաթիռը կարողացել է հասնել Դուբայ։

Նշենք, որ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ ավիափոխադրողն այսօր՝ կեսգիշերնանց եւս մեկ չվերթ ուներ դեպի Դուբայ, սակայն այն չի չեղարկվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular