ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շուշին պիտի ազատագրվի. Լեզվով չէ, գործով». Սասուն Միքայելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ական թվերին մեզ բոլորիս համախմբել, և մենք տարանք հաղթանակ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում  լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա նախապես հայտարարեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանելու. «Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև ԵԿՄ-ում հայ ազգի գրեթե ամեն օջախից մարդ կա, և այս տարի Երկրապահի 30-ամյակն է։ Ուրիշ քաղաքական հարցերի չեմ պատասխանելու»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Լրագրողներն արձագանքեցին՝ այսօր նաև Շուշիի ազատագրման օրն է, Շուշին օկուպացված է, հետ բերելու՞ ենք, թե՞ ոչ։ «Պիտի ազատագրվի։ Լեզվով չէ, գործով»,- ասաց ԵԿՄ նախագահը՝ չպատասխանելով հաջորդիվ հնչած հարցերին։

«Ես իմ հարցերին պատասխանում եմ ճակատում»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular