ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահում 24-ամյա երիտասարդ է ձերբակալվել․ նրա մոտ թմրանյութ են գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափասների գործերով բաժանմունքի ծառայողները մայիսի 3-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված կանաչավուն զանգված՝ 2 գրամից ավելի։

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular