ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … շոտլանդական հնագույն գարեջուր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չնայած ներկայումս Շոտլանդիան հիմնականում ասոցացվում է վիսկիի հետ, սակայն այնտեղ հայտնված առաջին ալկոհոլային խմիչքը եղել է գարեջուրը։ Դա տեղի է ունեցել 5-6 հազար տարի առաջ, այսինքն՝ նեոլիթյան դարաշրջանում։

Արդեն այդ հին ժամանակներում են Շոտլանդիայում բնակվող ցեղերը սկսել էլ եփել: Եվ դա չնայած այն բանին, որ նրանք ունեին միայն քարե գործիքներ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված տվյալների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ նախապատմական գարեջրին՝ էլին ավելացվել են զանազան խոտաբույսեր՝ անիսոն, սիզախոտ և այլն: Ստացվել է մոտավորապես այն, ինչը հարյուրավոր տարիներ անց սկսել են եփել Եվրոպայում՝ գրյույտա էլ։

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նման ըմպելիքը հաճելի համ ուներ նույնիսկ ժամանակակից չափանիշներով: Այն ցեղերը, որոնք մտածել են նման էլ եփելու մասին, եղել են կելտերի և պիկտների նախնիները։
Դարից դար էլի բաղադրատոմսը մի փոքր փոխվել է: 1769 թվականին ուելսցի բնագետ Թոմաս Պենանտը, ով ճանապարհորդում էր Շոտլանդիայում, իր ճամփորդական նոթերում գրել է, որ տեղացիներն օգտագործել են երիտասարդ եղեսպակ (երկու երրորդ) և ածիկ (մեկ երրորդ) էլ պատրաստելու համար։ Ընդ որում, գայլուկը միշտ չէ, որ ավելացվել է և այն էլ քիչ քանակությամբ։ Շոտլանդացիները շարունակել են այդ ավանդույթը նույնիսկ այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայում  գարեջրի արտադրությունում ամբողջությամբ գայլուկով են փոխարինել խոտաբույսերին ողջ հավաքածուն:


Իհարկե, այդպես է եղել մինչև 19-րդ դարի վերջը։ Հետո Շոտլանդիա են հասել արևմտաեվրոպական գարեջրագործության ավանդույթները. գարեջուր սկսել են պատրաստել գայլուկով: Այսօր շոտլանդական հնագույն գարեջուր պատրաստում են միայն մի քանի միկրոգարեջրագործարաններում:


Ինչ վերաբերում է ավանդական գարեջուրին, ապա Անգլիայում և Շոտլանդիայում դրա պատմությունը զարգացել է այն նույն ճանապարհով, ինչ Արևմտյան Եվրոպայում: Միջնադարում այն ​​եփել են հիմնականում վանքերում։ 16-րդ դարում ֆեոդալության հիմքերը աստիճանաբար թուլացել են։ 1560-ականներին բողոքականության տարածումը  թույլ է տվել գարեջրի գործարաններին դառնալ կոմերցիոն, ինչը շատ արագ ազդել է գարեջրի որակի վրա։ Ազատական շուկայում գարեջրագործները ձգտել են իրենց արտադրանքն ավելի համեղ դարձնել, քան մյուսներինն է: Անընդհատ հայտնվել են նոր բաղադրատոմսեր և տեխնոլոգիաներ։ 1598 թվականին Էդինբուրգում ստեղծվել է գարեջրագործների միությունը, որը ունեցել է չորս հարյուր անդամ։


Հաջորդ կարևոր իրադարձությունը, որն ազդել է շոտլանդական կյանքի բոլոր ոլորտների վրա, տեղի է ունեցել 1707 թվականին, երբ Շոտլանդիան դարձել է Մեծ Բրիտանիայի թագավորության մի մասը։ Շոտլանդական գարեջրագործները արդեն կարող էին հեշտությամբ վաճառել իրենց գարեջուրն առավել բնակեցված հարավային շրջաններում: Մինչև 1920-ականների սկիզբը Շոտլանդիայում գարեջրագործությունն ակտիվորեն զարգացել է։ Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ամենուր սկսել են գայլուկ օգտագործել, շոտլանդական գարեջուրը միշտ էլ եղել ու մնացել է օրիգինալ և անսովոր։ Ժամանակակից շոտլանդացի գարեջրագործները լիովին շարունակում են  ավանդույթները, չնայած Շոտլանդիայում արտադրվող գարեջրի ծավալը համեմատականորեն չնչին է։ Տեղացիները դեռևս ավելի լավն են ընդունում վիսկին և սկոչը:

Открыть фото

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular