ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևի քաղաքապետը հայտարարել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ սա անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է ամենազանգվածային հարձակմանը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Ընդհանուր առմամբ՝ գործարկվել է 60 անօդաչու թռչող սարք, որից 36-ը՝ Կիևի ուղղությամբ, հավելել է քաղաքապետը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն ավելի վաղ խոսել էր մայրաքաղաքում արձակված 35 անօդաչու թռչող սարքերի մասին, գրում է Kommersant-ը։

Կլիչկոյի խոսքով՝ անօդաչուները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ։ Արդյունքում՝ զոհեր չկան, հինգ մարդ վիրավորվել է։

«Մի քանի անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են որոշ սոցիալական օբյեկտներ և բնակելի բազմահարկ շենք: Բարեբախտաբար, զոհեր չկան։ Սակայն քաղաքի երկու թաղամասերում հինգ մարդ վիրավորվել է։ Երկու տուժած հոսպիտալացվել է, նրանցից մեկին վիրահատել են»,- գրել է Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։

Անցած գիշեր Ուկրաինայում օդային հարձակում է տեղի ունեցել Կիևի, Նիկոլաևի, Օդեսայի, Չեռնիգովի շրջաններում։ Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտնել է, որ Կիևում պայթյունների հետևանքով վնասվել է դիզվառելիքով տանկեր և բարձր ճնշման գազի խողովակ, սակայն հրդեհ չի բռնկվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular