ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անտառային հրդեհներ Ռուսաստանի 18 շրջաններում, յոթ մարդ մահացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի առնվազն 18 շրջաններում լուրջ անտառային հրդեհներ են գրանցվել։ Դրանց պատճառով Տյումենի եւ Կուրգանի մարզերում 7 մարդ է մահացել։ Կուրգանի մարզում 6 մարդ է մահացել, եւս 14-ը՝ վիրավորվել։ Հրդեհը ոչնչացրել է 42 տուն։ Շրջանի ղեկավար Վադիմ Շումկովը մարդկանց կոչ է արել տարհանվել, եթե վտանգ առաջանա։ Գույքի ամբողջական կորստի դեպքում տուժածները կստանան 50000-ական ռուբլի, խոստացել է նա։

Տյումենի մարզում հրդեհը մարելիս 49-ամյա բնակիչը մահացել է, եւս երկու մարդ վիրավորվել է։ Տարածաշրջանում այրվել է առնվազն 124 շենք։ 12 հրդեհ մարվել է, եւս 23-ը դեռ մարման փուլում է։ Մարզում արտակարգ իրավիճակ եւ մի քանի բնակավայրերի բնակիչների տարհանում է հայտարարվել։ Հրդեհից սատկում են նաեւ կենդանիներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular