ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջնականապես ազատվեք անցանկալի մազերից՝ առանց տանից դուրս գալու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Blognews.am-ը գրում է.

Չնայած նրան, որ միանգամայն նորմալ է մազերի առկայությունը մարմնի վրա, սակայն դրանց առկայությունը տեսանելի տեղերում՝ ինչպիսիք են դեմքը, ձեռքերը, ոտքերը, կարող են խաթարել կնոջ ինքնագնահատականը։

Կան բազմաթիվ միջոցներ՝ անցանկալի մազերից ազատվելու համար՝ այդ թվում նաև բնական։

Անցանկալի մազերից վերջնականապես ազատվելու գործում շատ կարևոր է համբերությունը։

 

Միջոցներ, որոնք ամենաարդյունավետն են անցանկալի մազերից ազատվելու համար։

1․ Շաքարավազի և կիտրոնի հյութի խառնուրդը հեռացնում է դեմքի անցանկալի մազերը, սակայն պետք է զգույշ լինել զգայուն հատվածներում։

Image result

 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 2 ճաշի գդալ շաքարավազ
  • 10 ճաշի գդալ ջուր
  • 2թեյի գդալ կիտրոնի հյութ։

Բոլոր բաղադրիչները լցնել փոքր տարայի մեջ և լավ խառնել։ Քսել մաշկին մազերի աճի ուղղությամբ։ Պահել 15-20 րոպե և նրբորեն մերսելով լվանալ մաշկը։ Կատարել այս պրոցեդուրան շաբաթը 2-3 անգամ և գալիք շաբաթների ընթացքում մազերի աճը նկատելիորեն կնվազի։

2․Մեղրի, շաքարավազի և կիտրոնի խառնուրդը կօգնի ազատվել ոտքերի և ձեռքերի մազերից։

как осветлить волосы на руках

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
  • 1 թեյի գդալ օրգանական մեղր
  • 1-2 թեյի գդալ եգիպտացորենի օսլա կամ պարզ ալյուր
  • Էպիլյացիայի համար նախատեսված կտոր։

Շաքարավազը, կիտրոնն ու մեղրը խառնել տարայի մեջ և տաքացնել 3 րոպե, որպեսզի ստացվի միատարր խառնուրդ։ Եթե խառնուրդը շատ պինդ է ստացվում, կարելի է մի փոքր ջուր ավելացնել։ Թողնել, որպեսզի խառնուրդը դառնա սենյակային ջերմաստիճանի։

Եգիպտացորենի օսլան կամ ալյուրը քսել այն հատվածքներին, որտեղից պետք է հեռացվի մազերը, ապա տաք խառնուրդը բարակ շերտով քսել մազերի աճի ուղղությամբ։ Այնուհետ էպիլյացիայի համար նախատեսված կտորը կպցնել և արագ պոկել մազերի աճին հակառակ ուղղությամբ։

Կատարեք այս պրոցեդուրան, երբ կրկին կնկատեք մազերը։

3․ Դեմքի մազերի հեռացման համար օգտակար է ձվի դիմակը։

Image result

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 1 ձվի սպիտակուց
  • ½ ճաշի գդալ եգիպտացորենի այլուր
  • 1 ճաշի գդալ շաքարավազ։

Տարայի մեջ լցնել շաքարավազն ու եգիպտացորենի այլուրը, ապա ձվի սպիտակուցը և լավ խառնել։ Քսել մաշկին և պահել 20-25 րոպե՝ մինչև չորանա։ Ապա դիմակը արագորեն հեռացնել մաշկից, որի հետ դուրս կգան նաև անցանկալի մազերը։

Կատարեք այս պրոցեդուրան շաբաթը 2-3 անգամ և անցանկալի մազերն ամբողջությամբ կվերանան։

4. Քրքումը ևս լավագույն միջոց է՝ անցանկալի մազերից վերջնականապես ազատվելու համար։

Image result

Անհրաժեշտ է ընդամենը քրքումի վրա ավելացնել այնքան կաթ, որպեսզի ստացվի պինդ զանգված։

Պատրաստի զանգվածը քսել մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ և թողնել չորանա։ Ձեռքերի կամ չոր կտորի օգնությամբ շրջանաձև մերսումներով հեռացնել դեմքից քսուկը, այնուհետ լվացվել։

Այս պրոցեդուրայից հետո մաշկի գույնը կարող է փոխվել, որը կարելի է անցկացնել կաթի միջոցով․բամբակը թրջեք կաթի մեջ և մաքրեք մաշկը։

Քրքումով այս բաղադրատոմսը կարելի է օգտագործել մի քանի օրը մեկ անգամ և հետևողական լինելու դեպքում մի քանի ամսից կզգաք, որ հաստ և մուգ մազերը բարակել են, իսկ բարակ մազերը՝ անհետացել։

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular