ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը կմասնակցի փակ հանդիպման. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում մտադիր են արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել փակ հանդիպման, որպեսզի իրենց տեղեկացնի, թե ինչ է քննարկել Վաշինգտոնում եւ կա՞ն արդյոք այլ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությանը չի հաղորդվում։ Հանդիպման օրվա մասին դեռ որոշում չկա, նախարարի գրաֆիկին պիտի հարմարվեն։

Խմբակցությունում խոր անտեղյակության մեջ են՝ ԱՄՆ-ում կայացած բանակցությունների սկզբում հայտարարվեց «առաջընթացի» մասին, իսկ հետո պարզվեց կողմերը համաձայնության չեն եկել: Եւ չնայած դրան շաբաթվա վերջում էլ Բրյուսելում Փաշինյան-Պուտին հանդիպում է սպասվում։ ՔՊ-ում կարծում են, որ առնվազն իրենց պետք է տեղեկացնեն, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում եւ ինչում են արտահայտվում տարաձայնությունները:

Հատկապես, որ այդ հարթությունում ակնհայտ ակտիվություն է նկատվում` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին կվերսկսեն բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի «քավորությամբ», իսկ հունիսի 1-ին էլ Քիշնևում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը, Ալիևը և Միշելը` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպումներ կունենան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular