ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել եւ այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա։ ։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իշխանականներից պարբերաբար հնչող հայտարարություններին 5-րդ շարասյան եւ օտարերկրյա գործակալների մասին։

«Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են։ Խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել եւ այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա։ Այն, որ պարտությունը տեղի է ունեցել այս իշխանության օրոք, իրավիճակի համար պատասխանատու են իշխանության բոլոր թեւերը, միանշանակ է։ Դատաիրավական ամբողջ համակարգը պատերազմի ժամանակ մատը մատին չի խփել օրինականություն հաստատելու համար, դա էլ միանշանակ»,- ասաց Օհանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular