ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը հայտարարելու է դիմադրության նոր շարժման մեկնարկի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մայիսյան Եռատոնի օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու համահայկական հանրահավաք: «1or.am»-ի ունեցած տեղեկություններով, հանրահավաքն, ըստ էության, կազմակերպում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այս հանգամանքը մեծ լարվածության մեջ է պահում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Գուրգեն Ներսիսյանի թիմերին, և, ինչպես փոխանցում են Արցախի մեր աղբյուրները, նրանք չեն ցանկանում մասնակցել հանրահավաքին: Մյուս կողմից՝ մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները պատվեր են իջեցրել Սամվել Բաբայանին, որ մոտ մեկ շաբաթ անց նա էլ հանրահավաք կազմակերպի: Վերջինիս հանրահավաքի հիմնական պահանջն է լինելու Բաբայանին պետնախարար նշանակելը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում հրապարակից չեն հեռանա: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ նույնիսկ Արայիկ Հարությունյանը, որ փաստացի իր «մասնաճյուղն» է Արցախում, չի կարողանում իրավիճակը հսկողության տակ պահել, ու արցախյան դիմադրության օջախները կարող են լուրջ խնդիր դառնալ Արցախի հարցում իր պլանների համար: Հայաստանի ու Արցախի իշխանություններին առավել ևս անհանգստացնում է այն հանգամանքը, որ Արցախում դիմադրության լուրջ օջախ է ձևավորում Ռուբեն Վարդանյանը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այսօրվա հանրահավաքի ժամանակ Վարդանյանը հայտարարելու է դիմադրության նոր շարժման մեկնարկի մասին, ինչը դիսոնանս է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի օրվա իշխանությունների կողմից տարվող կուրսի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular