DDoS հարձակումներ են սպասվում. թեժ գիծ կգործի
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի հաղորդագրությունը
Հարգելի գործընկերներ,
Հաշվի առնելով, այսպես կոչված, «Խաջալուի դեպքերի» տարելիցի օրերին Ադրբեջանի կողմից հայկական կայքերի դեմ ուղղված ապօրինի միջամտության փորձերի և DDoS հարձակումների հավանականության կտրուկ աճը, տեղեկացնում ենք, որ փետրավորի 25-ի և 27-ին ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում» կհերթապահեն համապատասխան մասնագետներ և կգործի թեժ գիծ՝ 060 48 87 14 հեռախոսահամարով:
Հնարավոր DDoS հարձակումների պարագայում կարող եք դիմել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի մասնագետների օգնությանը: