Ուկրաինայում եւ Սուդանում հակամարտությունները տուբերկուլյոզով հիվանդացության աճ են առաջացրել․ AP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում եւ Սուդանում ռազմական հակամարտությունները տուբերկուլյոզով հիվանդացության աճ են առաջացրել աշխարհում, հայտնում է Associated Press-ը (AP):
Գործակալության տվյալներով՝ առանձնահատուկ խնդիր են ներկայացնում փախստականները, որոնք կարող են հիվանդությունը հասցնել Եվրոպա։ Իրավիճակը կքննարկվի ՄԱԿ-ի լսումների ժամանակ:
«Կանգնեցնել տուբերկուլյոզը» գործընկերության գործադիր տնօրեն դոկտոր Լուչիկա Դիտիուն նշել է, որ Եվրոպական տարածաշրջանում ամենամեծ թվով տուբերկուլյոզով հիվանդները Ուկրաինայում են` 34,000 մարդ, ինչպես նաեւ մեծ թվով մարդիկ դեղակայուն տուբերկուլյոզով:
«Ուկրաինացիներն իրականում ցույց են տալիս զարմանալի տոկունություն՝ անելով հնարավոր ամեն ինչ տուբերկուլյոզի բուժման ծառայությունների աջակցության համար… Բայց բոլորին մտահոգում է այն, որ Ուկրաինայում մարդիկ բուժում ստանալու հնարավորություն ունենան», - ասել է Դիտիուն: