ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեւծովյան նախաձեռնության շրջանակում պարարտանյութեր դեռ չեն արտահանվել․ ՄԱԿ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության» շրջանակում պարարտանյութեր, այդ թվում՝ ամոնիակային, դեռ չեն արտահանվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փաստաթուղթը։

Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը նախատեսում է պարարտանյութերի, այդ թվում՝ ամոնիակային պարարտանյութերի արտահանում։ Սակայն պարարտանյութերի արտահանում դեռ չի եղել, ասվում է փաստաթղթում։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակում արտահանվել է 29 798 277 տոննա հացահատիկ եւ այլ պարենամթերք։ Դրանցից միայն 595,169 տոննան մատակարարվել է Պարենի համաշխարհային ծրագրի նավերով՝ Աֆղանստանում, Եթովպիայում, Քենիայում, Սոմալիում եւ Եմենում մարդասիրական գործողություններին աջակցելու համար:

Տեքստում ասվում է, որ այս պահին ուկրաինական նավահանգիստներում կա 14 նավ, որոնք ակնկալվում է բեռնել մոտ 600 հազար տոննա պարենով։ ՄԱԿ-ը նաեւ նշում է, որ ապրիլին սննդամթերքի արտահանումը Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակում նվազել է 29 տոկոսով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular