ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսինե Բադալյանն ուղիղ եթերում անհարմար վիճակի մեջ է ընկել

ՎԻԴԵՈ

Երկիր Մեդիայի «Բարև երկիր» առավոտյան ծրագրի ուղիղ եթերում հաղորդավարուհիԼուսինե Բադալյանն անհարմար վիճակի մեջ է ընկել։ Նա չի կարողացել զսպել ծիծաղը հյուրի խոսքի ժամանակ։ Լուսինեն պարզաբանել է, որ իր ծիծաղը որևէ կերպ կապված չէր հյուրի հետ. 

«Մեր գործընկերներից մեկը, որը տարեց մարդ է, մի քանի անգամ ամուսնացել–բաժանվել է։ Ամբողջ գովազդի ընթացքում ժակը կպել էր այդ խեղճ մարդուն ու կատակներ էր անում։ Ինքն էլ շատ լուրջ մարդ է։ Ժակը գնում–գալիս՝ զոքանչներից, կանանց բազմազանությունից էր հարցեր տալիս։ Ծիծաղում էինք ու վերջում ասաց` դու քանի՞ զոքանչ ես վերապրել։ Այդ վերապրել բառի վրա ես մեռա ծիծաղից։ Այդպես մի կերպ հավաքեցի ինձ ու մտանք ուղիղ եթեր։ Հյուրին հարց տվեցի, նա ևս օգտագործեց վերապրել այդ բառը` ասելով թեման նվիրվում է սիրիահայերին, քանի որ վերապրել են այդ ամենը։ Այդ վերապրել բառը համընկավ։ Նայեցի Ժակի ու այդ մարդու դեմքին ու սկսեցի ծիծաղել։
Հյուրն այստեղ կապ չուներ»,–բացատրել է Լուսինեն։

Աղբյուրը` Tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular