ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա ում հարցնում ես, ասում է մենք 2018-ին չենք եղել փողոցում. Բա ո՞վ է եղել, ո՞ւր են այդ մարդիկ. Վանեցյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես ԱԱԾ աշխատակից եմ եղել, աշխատել եմ, կատարել եմ իմ գործառույթները,  ես որևէ մասնակցություն այդ  հեղափոխությանը, հեղաշրջմանը, չեմ ունեցել: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, որ այսօր ընդդիմադիր  դաշտում ակտիվորեն քննարկվում է,  թե 2018 թվականին ով Նիկոլ Փաշինյանին բերեց  իշխանության, ի վերջո՝ ո՞վ էր բերել:

Վանեցյանի խոսքով, յուրաքանրչյուրը թող իր մեջ ման գա այդ մեղավորին. «Հիմա, գիտեք, արդեն մոդայիկ չէ ասել՝ մենք եղել ենք փողոցում, պահանջել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, աջակցել ենք Նիկոլ Փաշինյանին։ Բա ովքե՞ր էին այդ ժամանակ փողոցում։ Հիմա ում հարցնում ես, ասում է մենք չենք եղել։ Բա ո՞վ է եղել, ո՞ւր են այդ մարդիկ»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular