ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա վաղը Մոսկվայում․ Չավուշօղլու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մայիսի 9-10-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու մայիսի 10-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարների քառակողմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ հումանիտար հարցերը, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը, քաղաքական գործընթացը եւ փախստականների կամավոր, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը:

Նախարար Չավուշօղլուն նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular