Եվրախորհրդարանը հավանություն է տվել եւս մեկ տարով ԵՄ-ի եւ Ուկրաինայի անմաքս առեւտրի երկարաձգմանը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրախորհրդարանը հավանություն է տվել եւս մեկ տարով ԵՄ-ի եւ Ուկրաինայի անմաքս առեւտրի երկարաձգմանը: Որոշումն ընդունվել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որը հեռարձակվել է խորհրդարանի կայքում:
Գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 6-ին: Ձայների մեծամասնությամբ (537 կողմ, 42 դեմ) հավանության արժանացած առաջարկի համաձայն՝ այս ժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ 2024 թվականի հունիսի 5-ը։
Անցած շաբաթ ԵՄ 27 երկրների դեսպանները սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինայից ԵՄ ապրանքների անմաքս ներմուծման ռեժիմը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ: Ընդ որում, ապրիլի 28-ին Եվրահանձնաժողովը Արեւելյան Եվրոպայի հինգ երկրների հետ պայմանավորվել էր Ուկրաինայից ցորենի, եգիպտացորենի, կանոլայի եւ արեւածաղկի արտահանումը սահմանափակելու եւ հացահատիկի գերխոշորացումից տուժած երկրների ֆերմերներին 100 մլն եվրո օգնություն տրամադրելու մասին՝ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման միակողմանի արգելքը չեղարկելու դիմաց։