ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյան-Ալիև նոր հանդիպումներից որևէ դրական ակնկալիքներ ունենալ պետք չէ․ Արմեն Այվազյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա օրերին Փաշինյան-Ալիև նոր հանդիպումներ են կայանալու Բրյուսելում, այնուհետեւ Քիշնեւում, որտեղ «միջնորդելու» են Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Ցավոք, այս հանդիպումներից որևէ դրական ակնկալիքներ ունենալ պետք չէ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
 
«Բանն այն է, որ միջազգային «միջնորդությամբ» արդեն երկար ժամանակ ընթացող Փաշինյան-Ալիև բանակցությունները ծառայում են ընդամենը որպես ծխածածկույթ՝ ՀՀ-ի և Արցախի դեմ Բաքվի շարունակվող պատերազմը քողարկելու համար։ 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր բոլոր այդպիսի հանդիպումներից, բանակցություններից ու միջնորդություններից հետո Ադրբեջանն անպատիժ իրականացրել է նոր հարձակումներ Հայաստանի, ներառյալ Արցախի դեմ՝ այդ նույն «միջնորդների» բացարձակ անտարբեր հայացքների ներքո։
Քանի դեռ Արցախը պաշարված է,
քանի դեռ Բերձորի միջանցքն անխափան չի գործում և այնտեղից ադրբեջանական անցակետը հանված չէ,
քանի դեռ ադրբեջանական զորքը չի հեռացել ՀՀ տարածքից,
քանի դեռ հայ գերիները չեն ազատվել ու վերադարձել հայրենիք՝
միջնորդներով, թե առանց միջնորդների Բաքվի հետ բանակցելը անիմաստ զբաղմունք է, աչքակապություն և ժամավաճառություն։
ՓՈԽԱՐԵՆԸ՝ ՊԵՏՔ Է ՕՐՆԻԲՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ»,- գրել է Այվազյանը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular