Հակառակորդը Բաղանիսում կրակ է բացել արոտավայրերի ուղղությամբ. իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ, իսկ մասնավորապես սահմանապահ Բաղանիսի ուղղությամբ՝ ադրբեջանական կողմը քիչ առաջ կրակոցներ է արձակել: Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկացրեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, եղել են միջդիրքային կրակոցներ, ինչպես նաև կրակոցներ են եղել գյուղի արոտավայրերի ուղղությամբ:
Արոտավայրերը միջպետական ճանապարհի երկայնքով են: Հակառակորդի գնդակից Բաղանիսի բնակիչ Արշավիր Ավագյանի կովերից մեկը սատկել է, ևս մեկը՝ վիրավորվել: «Մարդկանց կամ տների ուղղությամբ կրակոցներ չեն եղել բարեբախտաբար»,- ասաց Սահակյանը:
Արցախի և Ադրբեջանի սահմանին ևս իրավիճակը լարված է: Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: