ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրագրողների նմատմամբ բռնությունը՝ անպատիժ. հերթական զեկույցը Հայաստանի դեմ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս օրերին կրկին ակտիվորեն նշվում է այն մասին, որ ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը Մամուլի ազատության ինդեքսում: Մասնավորապես, հրապարակված ինդեքսում Հայաստանը, 51-րդ հորիզոնականի փոխարեն, արդեն զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: Այս ինդեքսը ներկայացված է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում:

Իհարկե, առաջին հայացքից դրական է այս ինդեքսում հորիզոնականի բարելավումը, սակայն զեկույցում իրականում մեծ թվով խնդիրներ են ներկայացված: Որպես խնդրահարույց կետ՝ նշվում է այն հանգամանքը, որ պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որեւէ քննադատությունից, մյուս կողմից՝ ատելության խոսքի մեծ չափաբաժնի մասին է նշված:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում լրագրողները մշտապես վիրավորանքների, հարձակման ու հետապնդման են ենթարկվում զրպարտության համար, լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular