ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեղափոխության հետևանքները, կամ ու՞ր է Հայաստանին հասցրել Փաշինյանը 5 տարում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ 2018 թվականին Հայաստանը «թավշյա» հեղափոխություն ապրեց: Նույն թվականին ԱՄՆ-ի ազգային անվտանգության այն ժամանակվա խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ արեց հայերին հրաժարվել «պատմական կարծրատիպերից»:

«Քաղաքական տնտեսություն» գիտահետազոտական ​​ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, վերծանելով այդ խոսքերը, նշել է, որ իրականում Բոլթոնը խոսել է դաշնակից և թշնամի հասկացությունների վերանայման մասին։Արևմուտքը հույս ուներ, որ Թուրքիան ու Ադրբեջանը կդառնան Հայաստանի նոր դաշնակիցները, իսկ Ռուսաստանը սահուն կերպով կանցնի «թշնամիների» շարքը։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ չեն իրենց զորքերը ուղարկել Հայաստանի տարածք տեղի բնիկներին արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար։

Եվ դա պարզ է դարձել մայիսի 1-ից 4-ը ամերիկյան հարթակում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Ելնելով այդ հանդիպման արդյունքներից Մաթևոսյանը եկել է այն եզրակացության, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։«Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են վերցնել Հայաստանին իրենց միության գիրկը, բայց դա կլինի մահաբեր  գրկախառնություն, և առանց վկաների (ռուսական և նույնիսկ ամերիկյան զորքերի) նրանք կարող են փակել հայոց պետականության պատմության գրքի վերջին էջը».- ասել է Բենիամին Մաթևոսյանը և վստահ կերպով ավելացրել, որ Հայաստանը մեծապես ստեղծված իրավիճակում է հայտնվել հեղափոխության պատճառով, և այդ ամենը հեղափոխության 5 տարիների արդյունքն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular