ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է Հյուսիս-հարավի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհահատվածի շինարարությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2023 թվականին մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ հատվածի (Մ-1 միջպետական ճանապարհ, կմ29+600-կմ37+545) շինարարությունը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ կապալառու կազմակերպությունն այս պահին 8 կմ նոր կառուցվող ճանապարհի տարբեր տեղամասերում կատարում է հողային աշխատանքներ, պայթեցումներ, շինհրապարակից հեռացնում է հետլիցքի համար ոչ պիտանի գրունտը՝ պահեստավորելով այն համայնքների կողմից տրամադրված վայրերում։ Կատարվում են նաև հաղորդակցուղիների՝ գազատարի, ջրագծի, ոռոգման ջրի խողովակների տեղափոխություններ։ Որոշ հատվածներում սկսվել են հետլիցքի աշխատանքները։ Իրականացվում է նաև կառուցվածքների շինարարությունը, մասնավորապես, կառուցվում են գյուղտեխնիկայի անցում և ջրատար։

Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից։

Ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular