ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն արգելել է. Արցախից հիվանդներին ՀՀ տեղափոխելու համար բանակցություններ են ընթանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 29-ից առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին Արցախից Հայաստան չեն տեղափոխում, որոշումը Կարմիր խաչինն է։ Ապրիլի 29-ին վերջին անգամ ենք շարժվել միջանցքով։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը։

«Լաչինի միջանցքով տեղափոխությունները ժամանակավորապես դադարեցված են, որովհետև հիմա բոլոր որոշում կայացնողների հետ քննարկումներ են ընթանում, որպեսզի ընդհանուր համաձայնության գան, հասկանանք, թե ինչ պայմաններում մենք կարող ենք որպես չեզոք, մարդասիրական կողմ իրականացնել մեր գործունեությունը։ Մենք չեզոք միջնորդ ենք, մենք պետք է այդ մարդկանց անվտանգությունն ապահովենք, երաշխավորենք և դրա համար մեզ պետք է, որ բոլոր կողմերը համաձայնության գան նույն պայմանների շուրջ»,-ասաց նա և հավելեց, որ միայն հստակ համաձայնության գալուց հետո կվերսկսեն հիվանդների տեղափոխումը։

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կթողնի, որ տեղափոխություն իրականացվի, վերջինս պատասխանեց՝ հարցի հասցեատերը ինքը չէ։

«Բանակցություններն ընթանում են, թե ով, ինչ որոշում կկայացնի վերջում, իրավիճակը ցույց կտա»,-ընդգծեց Մուսայելյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախում Հակարի գետի կամրջի մոտ  անցակետ է տեղադրել, որի արդյունքում ամբողջությամբ կտրվել է Հայաստան-Արցախ կապը։
Ըստ այդմ, արդեն տաս օրից ավելի է, ինչ ադրբեջնական կողմն արգելել է առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների տեղափոխումը Արցախից Հայաստան, անգամ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ: Ավելին, արգելվել է նաեւ ցանկացած տեսակի ապրանքի ներմուծումն Արցախ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular