Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան ոսկու գինը չափավոր նվազել է, մինչ ներդրողները սպասում են ԱՄՆ-ում սպառողական գների վիճակագրությանը: Այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները և վերլուծաբանների մեկնաբանությունները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 5,95 դոլարով կամ 0,29%-ով՝ հասնելով 2037,05 դոլարի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0,22%-ով՝ հասնելով 25,84 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց: