Նավթի գները նվազում են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են՝ ԱՄՆ-ում այս հումքի առևտրային պաշարների անսպասելի աճի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, վկայում են սակարկության տվյալները:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,71%-ով՝ հասնելով բարելի դիմաց 76,89 դոլարի, WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը՝ 0,73%-ով՝ հասնելով 73,17 դոլարի։