ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նեմեսիսի» արձանի մասին վարչապետին չէի ասել. Դա պատմական փաստ է. Հրաչյա Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանն այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանում «Նեմեսիս» հուշակոթողի տեղադրմանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք տեղյակ է եղել, որ քաղաքում նմանատիպ արձան է տեղադրվելու և այդ մասին հայտնե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Իհարկե, տեղյակ եմ եղել: Չէ, չէի ասել վարչապետին: «Կարծում եմ, որ դա պատմական փաստ է, որը ինչ-որ ձևով արձանագրվել է, հիմա ինչ՝ Թուրքիայի կառավարության կողմից պետք է ստիպեն, որ մեր դասագրքերում այդ տեղեկատվությունը հանե՞ն, ծիծաղելի է, կարծում եմ իրենք չպետք է խառնվեն մեր ներքին գործերին»,- ասաց Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular