ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը 2023թ. պետբյուջեում կավելացնի պաշտպանության ծախսերը. Ալիեւ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ երկրի  իշխանությունները 2023թ. պետբյուջեի պարամետրերը վերանայել եւ որոշել են ավելացնել պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։

«Բանակաշինության հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգային ձեւով եւ շարունակում ենք այդ աշխատանքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը, առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում կմտցվեն լրացումներ, լրացուցիչ ծախսերի զգալի մասը նորից կնախատեսվի պաշտպանական նպատակների համար։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք։ Ավելանում են սպառնալիքները, մեծանում է վտանգը, եւ մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք»,- ասել է Ալիեւը չորեքշաբթի ժողովրդին հղած ուղերձում։

Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական բանակը մտնում է աշխարհի ամենաուժեղ բանակների շարքը։

«Ադրբեջանական բանակը ինչպես սպառազինությամբ, այնպես էլ մարտունակությամբ աշխարհի ամենաուժեղ բանակների թվում է։ Մեր բանակը պայքարել է, ցուցադրել իր ուժը ոչ թե շքերթում, այլ մարտադաշտում։ Այսպիսին է մեր բանակը։ Բանակաշինությունն այսօր էլ ապահովվում է պատշաճ մակարդակով, կապահովվի նաեւ այսուհետ»,- ընդգծել է Ալիեւը։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, 2023թ. պետբյուջեում պաշտպանության եւ ազգային անվտանգության ապահովման համար նախատեսված է 5,3 մլրդ մանաթի (ավելի քան 3,1 մլրդ դոլար ընթացիկ փոխարժեքով) ֆինանսավորում կամ պետբյուջեի ծախսերի 16 տոկոսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular